Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում 2013 թվականի ընթացքում քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել և իրականացվել են անվճար բուժօգնության տարբեր ակցիաներ, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն են ստացել մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ:

 

Մասնավորապես, 2013 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում «Ձեզ համար կանայք» խորագրով ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել ավելի քան 6000 կին: Հայտարարված առողջապահական միամսյակի ընթացքում 2427 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Ակցիայի շրջանակում 364 վիրահատություն է կատարվել:

 

«Երևանյան ամառ» ծրագրով օգոստոսի 1-ից 31-ն անցկացված անվճար բուժօգնության ակցիայով քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 2947 քաղաքացի: Նրանցից 612-ն ուղեգրվել է վահանաձև գեղձի, 358-ը՝ սիրտ-անոթային լրացուցիչ հետազոտության:

 

Կատարվել է նաև գինեկոլոգիական 85 վիրահատություն: Անվճար բուժօգնության ակցիաներ նախատեսված են նաև այս տարի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն