Հունվարի 20-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի տներից մեկի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 0665 պետհամարանիշով ավտոմեքենան: