Ազգային ժողովն այսօր սկսել է հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները:

 

Նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց փոխել հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ դրա անդամների թիվը 7-ից դարձնելով 11, որտեղ ՀՀԿ-ականների թիվը կդառնա 5, ԲՀԿ-ինը՝ 2 տեղ և մեկական տեղ՝ մյուս խմբակցություններին:

 

20 րոպե ընմիրջումից հետո Գալուստ Սահակյանն առաջարկեց նախագիծը քվեարկության դնել վաղը՝ փետրվարի 4-ին: Սակայն առաջարկի վերաբերյալ եղան առարկություններ:

 

Նախագիծն ընդունվեց 67 կողմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել են միայն ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները: