Մեծ Բրիտանիայի ափամերձ շրջանները տուժել են ուժգին փոթորկից. շարքից դուրս է եկել երկաթուղու մի հատված, հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դևոնի կոմսության Դաուլիշ քաղաքում ջուրը քշել-տարել է գեղատեսիլ առափնյա շրջանի մի մասը: Սոմերսեթի մի շարք շրջանների բնակիչներ տարհանվել են' երկյուղների պատճառով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն անցկացրել է «Կոբրա» ճգնաժամային կոմիտեի նիստը, որի ընթացքում լրացուցիչ 100 մլն ֆունտ կհատկացնի աղետի հետևանքները վերացնելու համար: 75 միլիոնը կտրամադրվի ողջ տարվա ընթացքում, 10 միլիոնը կհատկացվի Սոմերսեթի շտապ կարիքների համար: