Միացյալ Թագավորությունում շրջանառությունից հանում են հին նմուշի 50-ֆունտանոց թղթադրամը՝ Անգլիայի բանկի առաջին տնօրեն սըր Ջոն Գուբլոնի դիմանկարով: Ինչպես տեղեկացնում Է երկրի Կենտրոնեական բանկը, այժմ վճարման կընդունվեն սոսկ նույն անվանական գնի նոր թղթադրամները՝ ձեռնարկատեր Մեթյու Բոուլթոնի եւ ինժեներ Ջեյմս Վատի պատկերով:

 

Այսպիսով, այս տարվա մայիսի 1-ից մանրածախ առեւտրական ցանցերը կդադարեն ընդունել հին նմուշի 50-ֆունտանոց թղթադրամները: Ըստ զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ այս քալը խարդախության դեմ պայքարի միջոցառումներից մեկն Է: Ենթադրվում Է, որ մինչ այժմ շրջանառության մեջ Է գտնվում շուրջ 53 միլիոն նման թղթադրամ՝ 2,6 միլիարդ ֆունտ (4,3 միլիարդ դոլար) ընդհանուր անվանական արժեքով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: