Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում անցկացվում են կառավարման և ծառայությունների սպաների պրոֆեսիոնալ-պաշտոնեական պատրաստության ստուգողական պարապմունքներ: Քննությունը ներառում է պաշտոնեական պարտականությունների և ղեկավար փաստաթղթերի հիմնական դրույթների իմացության ստուգարքների հանձնում, ինչպես նաև մարտական պատրաստության հիմնական առարկաների ստուգողական վարժությունների գործնական կատարում: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

 

«Քամհուդ» ուսումնա-վարժական համալիրում սպաները պետք է հանձնեն բարդ կլիմայական պայմաններում ավտոմոբիլային և զրահատանկային տեխիկայի վարման, կրակային պատրաստության քննություն, ինչպես նաև կատարեն ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության նորմատիվները:

 

Ստուգողական պարապմունքների անցկացման արդյունքների հիման վրա հրամանատարության կազմից հանձնաժողովը կգնահատի սպաներից յուրաքանչյուրին՝ նրան կարգային որակավորում շնորհելու կամ հաստատելու համար: