Նեապոլում բացվել Է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ նոր դատական գործով առաջին նիստը, հաղորդում Է ANSA գործակալությունը:

 

Սենատորի կարգավիճակից զրկված 77-ամյա Բեռլուսկոնին մեղադրվում Է 2007 թվականին սենատորների կաշառման մեջ՝ վարչապետ Ռոմանո Պրոդիի գլխավորած կառավարության տապալման նպատակով:

 

Դատավարությունում մեղադրող կողմից առաջին անգամ քաղաքացիական հայցվոր հանդես կգա նաեւ Իտալիայի խորհրդարանի Սենատը: Այս մասին ավելի վաղ հայտարարել Է Իտալիայի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Պիետրո Գրասոն: Դատավարությունում վկաների ցուցակում նշված են նաեւ նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին եւ մի շարք խորհրդարանականներ:

 

Բեռլուսկոնիի գործով առաջին երկու դատական նիստերը կկրեն առավելապես ընթացակարգային բնույթ: