Հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը: Այս հանգամանքն իր ազդեցությունն է թողնում ներքին շուկայում մսի գների ձևավորման վրա:

 

Ընթացիկ տարում ևս շարունակվում են մսի գնանկման միտումները. նախորդ տարվա համ եմատությամբ, տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը' 8-10 %-ով, իսկ ոչխարի մսինը' 4-5 %-ով: