Քիչ առաջ Մաշտոցի պողոտայից ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել ՀԱԿ ակտիվիստներ, ովքեր Մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի վերաբերյալ իրազեկող թռուցիկներ են բաժանել:

Ակտիվիստների հետ բերման է ենթարկվել նաև Հայ ազգային կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ևս Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 9 ակտիվիստ: