Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի կողմից ինտերնետի նկատմամբ գրաքննություն նախատեսող օրենքի վավերացումից հետո Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) կուսակցությունը պահանջել է սառեցնել Թուրքիայի' Եվրամիությանն անդամակցության բանակցությունները:

 

Կուսակցության Եվրոպայի քաղաքականության գծով խոսնակ Մայքլ Շտուբգենը հայտարարել է, որ համացանցի նկատմամբ վերահսկողություն սահմանող' Գյուլի վավերացրած օրենքն անընդունելի է:

 

Շտուբգենն ասել է, որ Թուրքիայում ընդունված նոր օրենքն օգտագործվելու է հանրային մամուլը եւ կառավարությանը քննադատող ինտերնետ կայքերը փակելու համար: Գերմանացի պատգամավորն ընդգծել է, որ Եվրոպայի հիմնաքար համարվող խոսքի ազատությունը սահմանափակողները չեն կարող ԵՄ անդամ լինել: Նշելով, որ այսքանից հետո ԵՄ-ն պետք է անհրաժեշտ հետեւություններ կատարի, Մայքլ Շտուբգենն ասել է. «Թուրքիայի հետ տարվող բանակցությունները պետք է սառեցվեն»: