Հալեպում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից սպանվել է իսլամիստական ռազմական հայտնի ղեկավարներից Աբու Խալիդ աս Սուրին: Աբու Խալիդը պատկանում էր ջիհադիստական շարժմանը և սպանվել է «Ահրար աշ Շամ» խմբավորման 6 ուղեկիցների հետ: Նա հայտնի էր նաև որպե ս Ռաֆիկ Այման ազ Զահրաուի անունով «Ալ Քաիդա»-ի ղեկավարներից էր և կապեր է ունեցել խմբավորման նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենի հետ: Պարզվել է, որ նրանք դարձել են «Իրաքի և Շամի իսլամական պետություն», այլ կերպ ասած, «ԴԱԻՇ» խմբավորման իրականացրած պայթյունի զոհերը: Դեպքը տեղի է ունեցել Հալեպի Հալք թաղամասում:

 

Սիրիայում ավելի քան երկու ամիս շարունակվում են բախումները «ԴԱԻՇ» և «Ջաբհա ան Նուսրա» և այլ խմբավորմումների միջև: «Ջաբհա ան Նուսրա»-ն ընդգրկում է նաև «Ահրար աշ Շամ» խմբավորումը: