Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 20-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, 3 երկրաշարժերն էլ գրանցվել են Թուրքիայի տարածքում, որից 2-ը' 3 բալ ուժգնությամբ Վան քաղաքի շրջակայքում, իսկ 3-րդը' 3-4 բալ ուժգնությամբ Սարիղամիշ քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6.1 մագնիտուդով մեկ երկրաշարժ' խաղաղօվկիանոսյան ավազանում' Ալեուտյան կղզիների մոտ, զոհեր և ավերածություններ չկան: