Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մարտի 20-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ: Երկրաշարժերից 3-ը' 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ, տեղի են ունեցել Թուրքիայի Վան քաղաքի տարածքում:

 

4 բալ ուժգնությամբ 2 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Վրաստանում' մարտի 20-ին Ախալքալաք քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևելք և մարտի 25 -ին Հիրսա քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել մարտի 23-ին Իրանի Խոյ քաղաքից 15 կմ դեպի արևելք: 3 բալանոց երկրաշարժեր են տեղի ունեցել մարտի 21-ին Թուրքիայում' Հորասան քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանային գոտում' Քարվաճառ քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևելք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Մարտի 21-ին Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևելքում' Նիկոբարյան կղզիների մոտ գրանցված երկրաշարժն ունեցել է 6.5 մագնիտուդ ուժ: Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Չիլիի Իկիկե քաղաքի ափամերձ գոտում, որտեղ մարտի 22-ին տեղի է ունեցել 6.2, իսկ 23-ին' 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Մարտի 26-ին Ֆիջի կղզիների մոտ գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել 6.5 մագնիտուդ ուժգնություն: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: