Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ, որոնցից հինգը' 3 բալ ուժգնությամբ' Թուրքիայի Վան քաղաքի տարածքում:

 

Փետրվարի 5-ին 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել Վրաստանի Ախալքալաք քաղաքից 24 կմ դեպի հյուսիս: Հաջ որդ օրը 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում' Խոյ քաղաքից 54 կմ դեպի հարավ-արևմուտք: Փետրվարի 9-ին Ադրբեջանի Ուջար քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ:

 

Տարածաշրջանից դուրս փետրվարի 11-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի Ժուժույ նահանգի Էլ-Ագիլար քաղաքից 98 կմ դեպի արևմուտք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Չիլիի հյուսիսում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: