Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ:

 

Երկրաշարժերից մեկը՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) գրանցվել է Թուրքիայի Վան քաղաքի, երեքը՝ 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.7, 2.4 և 2.5) Իրանի Ահար քաղաքի տարածքում: Օգոստոսի 6-ին Իրանի Խոյ քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազվել է 3-4 բալ (մագնիտուդ 2.8): Այդ օրը նաև 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ (Նախիջևան) Շարուր քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Երկրաշարժերը տեղի են ունեցել օգոստոսի 10-ին և 12-ին Սողոմոնյան կղզիների մոտ, համապատասխանաբար՝ 6.8 և 6.4 մագնիտուդով: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: