Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, երկրաշարժերից երկուսը' 4 (մագնիտուդ 3.2) և 3 բալ (մագնիտուդ 2.5) ուժգնությամբ գրանցվել են Թուր քիայի Վան քաղաքի, երկուսն էլ' 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) Իրանի Ահար քաղաքի տարածքում:
Օգոստոսի 4-ին Թուրքիայի Չալդրան քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.6): Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Արդահան քաղաքից 40 կմ դեպի արևելք և 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.6)՝ Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում: Երկրաշարժ է տեղի ունեցել նաև Նինոծմինդա քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևմուտք և Ծաղկուտ գյուղից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք: