Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հունվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ, որից երեքը' 3-ից մինչև 6 բալ ուժգնությամբ' Թուրքիայի Վան քաղաքի տարածքում:

 

Հունվարի 15-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Ախալքալաք քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևելք: Հունվարի 16-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրանի Ահար քաղաքից 53 կմ դեպի հարավ-արևմուտք: Հունվարի 19-ին Իրանում տեղի ունեցած 5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Թավրիզ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևելք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում 6 ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: