Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Երկրաշարժերից երկուսը' 3 և 4 բալ ուժգնությամբ, գրանցվել են Թուրքիայում' Չալդրան քաղաքից 23 կմ դեպի հյուսիս և Բուլանիկ քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևելք: Դեկտեմբերի 2-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Մակու քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին Ֆիլիպիններում' Սանգայ քաղաքից 108 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: