Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին Սիսիան քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ, որոնցին երեքը' 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ' Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած 5-6 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Խոյ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում 6 և ավելի մագնիտուդով ուժեղ երկրաշարժ չի գրանցվել: