Ուկրաինայում ՌԴ-ի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Վորոբյովը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնվել է նոտա անհապաղ երկկողմ կոնսուլտացիաների անցկացման վերաբերյալ, տեղեկացնում է itar-tass-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳ նախարարությանը:
Վորոբյովին նոտա է հանձնվել «Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև 1997 թվականի մայիսի 31-ի Բարեկամության, համագործակցության և գործընկերության պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև նոտա՝ Ուկրաինայի տարածքում ժամանակավորապես տեղաբաշխված՝ ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի զինվորական ստորաբաժանումների տեղաբաշխումից դուրս տեղաշարժերից ձեռնպահ մնալու խնդրանքով», նշել են Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հավելել են, որ «Ռուսաստանի Դաշնությունը 1994 թվականի դեկտեմբերի 5-ի Բուդապեշտի հուշագրի համաձայն՝ որպես երաշխավոր երկիր, Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և գոյություն ունեցող սահմանները հարգելու պարտավորություն է ստանձնել»: