ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն Ադրբեւանի Սումգայիթ քաղաքում հայկական կոտորածների 26-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Մենք նաև հիշում ենք Սումգայիթը: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է աջակցեն «ժողովուրդը ժողովրդին» նախագծերին' ձևավորելու համար հանդուրժողականություն և վստահություն»,- նշել է դիվանագետը:
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան ազատագրական պայքարը' հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով: