Պրահայում Չեխիայի գիտություններրի ակադեմիայի փիլիսոփայության մասնաճյուղի հովանու ներքո այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար։ Դասախոսությամբ է հանդես եկել հայագետ Պետրա Կոշտլարովան, ովմասնագիտացել է ոչ միայն հայոց պատմության, այլեւ հայ գրականության չեխերեն թարգմանության հարցերում։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմական ընթացքը, ցուցադրել լուսանկարներ, իսկ վերջում պատասխանել է նաեւ ներկա գիտնականների հարցերին: