Ամերիկայում ապրող հայերը, հույները, ասորիները, մարտի 9-ին «Դադարեցրեք Սիրիայի քրիստոնյաների ցեղասպանությունը» անվանումը կրող բողոքի ցույց կանցկացնեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Ամերիկայում գործող ասորական կազմակերպություններից մեկի ղեկավար Դեյվիդ Ուիլյ ամ Լազարը նշել է, որ իրենք իրենց համերաշխությունն են հայտնում հույներին ու հայերին, ովքեր պատրաստվում են Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսության դիմաց անցկացնել բողոքի ակցիա' պահանջելով թուրքական կառավարությանը դադարեցնել Սիրիայում իսլամիստ ահաբեկիչներին աջակցությունը: «Ցավոք սրտի, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության սխալներից է, որ Թուրքիան շարունակում է «սրիկա պետության» իր քաղաքականությունը: Ժխտելով հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը, որի պատճառով զոհ է դարձել ավելի քան 2 միլիոն մարդ' Թուրքիային թույլատրվեց ներխուժել Կիպրոս, աջակցել Գազայի «Համաս» խմբավորման ահաբեկիչներին և այժմ էլ ներգրավվել սիրիական քաղաքացիական պատերազմում և օգնել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբին»,- նշել է նա:

 

Բողոքի ցույցի անցկացման համար ընտրվել է թուրքական հյուպատոսությունը, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը զինում և վարժեցնում է ահաբեկիչներին, ովքեր Սիրիայում դառնում են բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ: Մինչ օրս Սիրիայում դաժանաբար սպանվել է 1200 քրիստոյա, իսկ 500 հազար մարդ հարկադրաբար լքել է իր տունը հետապնդումներից խուսափելու համար: