Տաքսու վարորդները բողոքել են ընդդեմ երկրորդ գծում կանգառ անելու համար տուգանքների:

 

Տաքսու վարորդները բողոքում են կենտրոնի տարածքում կանգառ կատարելու համար տուգանքների դեմ: Շատ հաճախ նրանք ստիպված են լինում խախտել կանոնները և ուղևոր վերցնելու կամ իջեցնելու համար կանգնել երկրորդ գծում: Առաջինում տեղ չկա:

 

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ այս խնդրի լուծման շուրջ վերջերս ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պիտի փորձի ելք գտնել իրավիճակից: Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը հույս ունի, որ իր առաջարկած փոփոխություններին ավտոտեսչությունը ըմբռնումով կմոտենա: