Իրաքի անվտանգության ուժերը շարունակում են հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողություններ ծավալել: Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 84 զինյալներ են սպանվել, որոնց մեծամասնությունը պատկանում էր «ԴԱԻՇ» իսլամիստական խմբավորմանը: Զինյալների դեմ ռազմական գործողությունները ծավալվել են Անբարի շրջանի ալ Ֆալլաուջա քաղաքում, ինչպես նաև Մոսուլում:

 

Բացի մեծ կորուստներից, շուրջ 450 զինյալներ ձերբակալվել են: Կանխվել են ավելի քան 20 ականապատ մեքենաների պայթյեցումները, առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

 

Իրաքի ներքին գործերի նախարարությունը տեղեկություն չի հաղորդել իրենց կորուստների մասին:

 

Արդեն մեկ ամսից ավելի է, իրաքյան ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսել Անբարի շրջանում: Ստեղծված լարված իրավիճակից ելնելով՝ հազարավոր քաղաքացիներ հեռացել են իրենց բնակավայրերից: