Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Նազարբաևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև նախօրյակին կայացած հեռախոսազրույցների մասին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Քննարկվել է Ուկրաինայում իրադրության ճգնաժամային զարգացումը, որն իրական վտանգ է ստեղծում ռուսալեզու բնակչության կյանքի և օրինական շահերի համար, նախևառաջ Ղրիմում և այդ երկրի արևելյան տարածաշրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Դրանում ընդգծվում է, որ «հասարակական-քաղաքական իրադրության սրումն անհանգստացնում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ պետություններին, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար հետևանքների տեսանկյունից»:

 

Պետությունների ղեկավարները պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել: