Ժամեր առաջ պարզ դարձավ, որ նախագահի պոտենցիալ թեկնածուներից ընդամենը 7-ը հնարավորություն կունենան շարունակել ընտրապայքարը: 8-ը դուրս են մղվել գրավը չվճարելու պատճառով: Ինքնաառաջադրված Ռուբեն Այվազյանը, ով ի դեպ նախկին ԲՀԿ-ական է, պնդում է, որ ընտրապայքարից դուրս է մնացել, որովհետև նրան խանգարել է ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը:
«Խ. Հարությունյանի եղբոր հայցադիմումի և միջնորդության հիման վրա դատարանն ապօրինի արգելանք է դրել իմ բոլոր շարժական և անշարժ գույքի վրա /մոտ 35 000 000 ՀՀ դրամի գույք/, իսկ արգելանքը վերացնելու իմ միջնորդությունը մերժել է, որը բողոքարկման ենթակա չէ: Այսպիսով չեմ կարողացել վճարել ընտրագրավը: Հարկադրաբար 08.01.2013թ.-ին պետք է դիմեմ Սահմանադրական և վարչական դատարաններին»,- ասաց Այվազյանը,- «Ընտրությունների ժամանակ կբացահայտեմ Խ. Հարությունյանի դիմակը»: