Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Ուկրաինայի գործող կառավարությանը խորհուրդ Է տալիս չանսալ Միխեիլ Սահակաշվիլիի խորհուրդներին»: Այդ մասին նա հայտարարել Է հանրապետության Հանրային հեռուստատեսությամբ: Ղարիբաշվիլին «զարմանք Է հայտնել, որ ՈՒկրաինայի ներկայիս ղեկավարությունը խորհրդակցում Է Սահակաշվիլիի հետ»: «Ինձ ասացին, որ նրան հրավիրել են որպես խորհրդական: Չեմ ցանկանում միջամտել Ուկրաինայի գործերին, բայց կարծում եմ, որ Սահակաշվիլիի խորհուրդներին անսալը սխալ Է»,-ասել Է Ղարիբաշվիլին:

 

Նա հիշեցրել Է, որ «Սահակաշվիլին այն մարդն Է, որը չկարողացավ 2008 թվականին Վրաստանում խուսափել պատերազմից»: «Եթե Ուկրաինան նման ճգնաժամային իրավիճակում խորհրդական ունենա այդպիսի մի արկածախնդրի, կարծում եմ՝ մեծ սխալ կլինի, դա աղետալի հետեւանքներ կունենա»,- ասել Է վարչապետը:

 

Ղարիբաշվիլին խորհուրդ Է տվել Ուկրաինայի իշխանություններին՝ «հաշվի առնել Սահակաշվիլիի կենսագրությունը, նրա ռադիկալ բնավորությունը, հարցերի նկատմամբ նրա արկածախնդրական մոտեցումները, այն, թե նա իր ժամանակին ինչ աղետի հասցրեց Վրաստանը»:

 

«Սահակաշվիլին սնվում Է ճգնաժամային իրավիճակներով ու ռադիկալիզմով, նա իրեն վատ Է զգում այնտեղ, որտեղ իրադրությունը կայուն Է ու խաղաղ, ինչը նա քանիցս ապացուցել Է»,-հավելել Է Վրաստանի կառավարության ղեկավարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: