Մոսկվայում մոտ 18 հազար մարդ երթերի է դուրս եկել՝ նվիրված Ուկրաինայի իրադարձություններին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Միաժամանակ անցկացվում են երկու տարբեր երթ՝ «Ի պաշտպանություն Ղրիմի, ընդդեմ ֆաշիզմի»՝ 15 հազար մասնակցով, իսկ մյուսը՝ «Ռուսաստանին Ղրիմի միացման դեմ» երթը՝ մոտ 3000 ցուցարարով:

 

Միջոցառումներին հետևում և խիստ վերահսկողություն է սահմանում ՌԴ-ի ՆԳՆ-ն, որն էլ ներկայացրել է տվյալներ' մասնակիցների թվի մասին: