Մոսկվայի հյուսիս-արևելքում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 450 անօրինական ներգաղթյալի: Այս մասին հաղորդել է "Дождь" հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչությանը:

 

Ձորբակալությունները տեղի են ունեցել անցյալ գիշեր. դրանց մասնակցել են հյուսիս-արևելյան օկրուգի վարչության ոստիկանության բոլոր ուժերն ու միջոցները, ինչպես նաև մայրաքաղաքի վարչության ուժեր և հատուկջոկատայիններ և ներքին զորքերի 150 աշխատակից:

 

Ձերբակալվածների թվում են Միջին Ասիայի երկրների, Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ներկայացուցիչներ և մեկական ներկայացուցիչ ԱՊՀ նախկին պետություններից մեկից և Բելառուսից, ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ստուգումներ են ընթանում՝ արդյոք չի խախտվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 322.1 հոդվածը (անօրինական ներգաղթի կազմակերպումը):