Թուրքիայի պետական վիճակագրության ինստիտուտի (Turkish Statistics Institute, TUIK) Կարսի տարածաշրջանային գրասենյակի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով յոթ մարդ զոհվել, երկուսն էլ վիրավորվել են:

 

Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, գնդակոծությունը կատարել է գրասենյակի աշխատանքից ազատված աշխատակից Վեյսի Էրիմը: Առավոտյան նա եկել գրասենյակ եւ պատանդ է վերցրել տնօրեն Մեհմեդ Թոլոնին ու աշխատակիցներին: Որոշ ժամանակ անց նա սպանել է Թոլոնին եւ 6 աշխատակիցների: Հանցագործը ինքնասպանություն է գործել' կրակելով գլխին: Զինված հարձակման դրդապատճառները հայտնի չեն: