Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պրոֆիլային նախարարություններին հանձնարարել է Ղրիմում վճարվող կենսաթոշակները հասցնել ռուսաստանյան միջին մակարդակի: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին Պուտինը խոսել է կառավարության մարտի 19-ի նիստում՝ մասնավորապես, դիմելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինին:
Վերջինս հայտնել է, որ ղրիմցի կենսաթողակառուների թիվը կազմում է 677 հազար, այդ թվում՝ 117 հազարը Սևաստոպոլում: Ղրիմում կենսաթոշակի միջին չափը 5570 ռուբլի է, Սևաստոպոլում՝ փոքր-ինչ ավելի՝ 6200 ռուբլի: Ռուսաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում Է ավելի քան 10 հազար ռուբլի:
Ըստ «Ֆինմարկետի» գնահատման՝ Ղրիմում կենսաթոշակային ապահովման համապատասխան մակարդակի ապահովման համար Ռուսաստանի համերկրային բյուջեից տարեկան կպահանջվի շուրջ 70 միլիարդ ռուբլի: