Հայաստանցի 81 կգ քաշային ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը նվաճել է բրոնզե մեդալ Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Անթալիայում Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը, Սահակյանը Գյումրիի ձյուդոյի մարզադպրոցի սանն է:
Մեր երկրի ևս մեկ պատանի ձյուդոիստ, միջին քաշային Դավիթ Նալբանդյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Նալբանդյանը Երևանի սամբոյի և ձյուդոյի մարզադպրոցի ներկայացուցիչն է:
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչն է Կարեն Աբաղյանը:
Խիթարյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի երիտասարդ ձյուդոիստները կմասնակցեն ապրիլի 1-ին Հունաստանում մեկնարկող Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությանը: