ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով փոփոխություն է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում:

 

Հրամանագրում ասված է . «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 23-ի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-67-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»: