Թուրքիայի Կոնիա նահանգի Սելջուքլու քաղաքի համալասարանի հանրակացարաններից մեկի 30-ից ավելի ուսանողներ սննդային սուր թունավորմամբ տեղափոխվել են շրջանի տարբեր հիվանդանոցներ:
Ինչպես տեղեկացնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, ուսանողները թունավորվել են տեղական արտադրության հավի մսից պատրաստված ուտեստից: Որոշ ուսանողների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: