Ձյան հալոցքից եւ ուժեղ անձրեւներից առաջացած ջրհեղեղից ու սողանքներից ավելի քան 700 մարդ է տուժել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում
Ջրհեղեղը լուրջ վնաս է հասցրել ազգային նշանակության մի շարք մայրուղիների, բնակարանային ենթակառուցվածքներին: Վերջին տվյալներով՝ վնասվել է ավելի քան 500 շինություն:
Իրավիճակի բարելավում առաջիկա օրերին չի սպասվում: