Բիրմայի հյուսիս-արեւմտյան հատվածում չդադարող մուսոնային անձրեւների հետեւանքով հայտարարվել է արտակարգ դրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, համաձայն ՄԱԿ-ի տվյալների, ջրհեղեղի հետեւանքով տուժել է 70 հազար մարդ: Ներկա դրությամբ՝ զոհերի թիվը 9-ն է: ՄԱԿ-ի տարածած զեկույցի համաձայն՝ 12 հազար բնակարան ավերվել է, փակ են ջրհեղեի ենթարկված նահանգի բազմաթիվ դպրոցներ:
Սովորաբար, Բիրմայում մուսոնների սեզոնը սկսվում է մայիսի վերջին եւ ավարտվում հոկտեմբերի կեսերին: