Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենի «համայնքը» ահաբեկչական կազմակերպություն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը հայտարարել է մարտի 30-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզչական արշավի շրջանակում կիրակի Ստամբուլում անցկացված հանրահավաքի ժամանակ:
Նա ասել է, որ ընտրություններից հետո Գյուլենի «համայնքի» դեմ ավելի խիստ քայլեր է կատարելու: «Դա Փենսիլվանիայի «համայնք» չէ: Կազմակերպություն է: Նրանք այնպիսի բաներ են անում, որ բնութագրական են միայն ահաբեկչական կազմակերպությանը: Այս ընտրություններից հետո ավելի խիստ քայլեր ենք կատարելու», -ասել է նա:
Նախկին համախոհներ, արդի իսլամի գաղափարախոսության քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի եւ Էրդողանի միջեւ հակասությունը վերածվել է թշնամանքի այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսերին բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, ինչպես նաեւ Էրդողանի, նրա զավակների եւ մերձավորների անմիջական մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն գործարքներ: Համացանցում հայտնվել են այդ գործողությունները փաստող հեռախոսային զրույցների ձայնագրություններ: Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ ձայնագրությունների հետեւում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենի «համայնքը&r aquo;, որը ցանկանում է տապալել իր կառավարությունը: