Թուրքիայի վարչապետ Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստում ելույթի ժամանակ ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելիին անվանել է սրիկա եւ անպատիվ մարդ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

«Այսօրվա ելույթում Բահչելին փրփուրը բերանին կրկին մեղադրանքներ է հնչեցրել մեր հասցեին: Նրա արտահայտությունները միանգամայն զրպարտանք են: Այդ մարդը, առաջնորդելով կուսակցությունը 16-17 տարվա ընթացքում, այն բերել է անհայտություն: Նա իր գործողություններով ստորացնում է սեփական կուսակցությունը: Այդ մարդը քաղաքականության մեջ անգամ աշակերտ չդարձավ եւ երբեք էլ չի դառնա: Նա վտանգ է ներկայացնում իր կուսակցության համար: Բահչելին ասում է, որ իմ որդին օգտվում է արտոնություններից: Թող ապացուցի: Էյ, Բահչելի, եթե չապացուցես, ապա դու սրիկա ես եւ անար ժան մարդ», -հայտարարել է Էրդողանը:

 

Անցյալ դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են Փենսիլվանիայում վտարանդի «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Դատախազության կողմից հարցաքննությունից եւ հնարավոր ձերբակալությունից փրկելու համար Էրդողանն իր կրտսեր ո րդուն' Բիլալին, ով կասկածվում է միլիարդավոր դոլար կոռուպցիոն գործարքների մեջ, հանել էր Թուրքիայից եւ ուղարկել Ադրբեջան, ով որոշ ժամանակ հետո, երբ իր հորը հաջողվել էր 500-ից ավելի դատախազների եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնայների աշխատանքից հեռացնելու միջոցով կանխել կառավարության անդամների եւ նրանց մերձավորների հետագա ձերբակալությունները, վերադարձել էր Թուրքիա:

 

Թուրքական մամուլում Էրդողանի եւ Բիլալի միջեւ հեռախոսային զրույցների տեսանյութեր եւ ձայնագրություներ էին տարածվել, որոնցում Էրդողանը որդուն հանձնարարում է թաքցն ել տանը պահվող միլիոնավոր դոլարների հասնող կանխիկ գումարները, իսկ վերջինս էլ զեկուցում է հորը փողերը ապահով վայր փոխադրված լինելու մասին: