Այս տարվա մարտի վերջին երեք օրը Գեղարքունիքի մարզում գրանցված անձրեւի եւ ձյան տեղումների արդյունքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 2 սանտիմետրով:

 

Եթե մարտի 24-ին Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 22 սանտիմետր բարձրության վրա, ապա ապրիլի 2-ի տվյալներով այն արդեն կազմել է 1900 մետր 24 սանտիմետր, որը նախորդ տարվա նույն օրվա նիշից բարձր է մնում 4 սանտիմետրով:

 

Սեւան թափվող գետերն առայժմ ընթանում են իրենց միջին ելքերի սահմաններում, աննշան վարարումներով: