Մաքսային միության ստեղծումը նպաստել Է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ընդհանուր ներդրումային կլիմայի բարելավմանը, բիզնես վարելու առավել հարմարավետ պայմանների ապահովմանը: Այս եզրակացության են եկել ՌԴ Հաշվիչ պալատի աուդիտորները՝ ամփոփելով համապատասխան մոնիթորինգի անցկացման արդյունքները:
Ինչպես նշել Է աուդիտոր Սերգեյ Շտոգրինը, որի խոսքը մեջբերված Է հաղորդագրության մեջ, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միությունը՝ «որպես գործող ինտեգրացիոն միավորում, հաստատում Է իր արդյունավետությունը»: Այսպես, 2009-ից մինչեւ 2013 թվականը երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ծավալն ավելացել Է 1,8 անգամ եւ 2013 թվականին կազմել 64,1 մլրդ դոլար: 2009 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում Մաքսային միության անդամ պետություններում նկատելիորեն ավելացել Է արդյունաբերական արտադրության ծավալը, ինչպես նաեւ նվազել Է գործազրկության մակարդակը:
«Մաքսային միության մեջ երեք երկրների միավորվելը նպաստել Է ընդհանուր ներդրումային կլիմայի բարելավմանը, բիզնես վարելու ավելի հարմարավետ պայմանների ապահովմանը»,-նշել Է աուդիտորը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: