«Նոր ձևավորվող կառավարությունը բացի անձերի փոփոխությունից, կենթարկվի նաև կառուցվածքային փոփոխությունների: Հայելի.am-ին հայտնի է դարձել, որ, մասնավորապես, Սփյուռքի նախարարությունը' որպես առանձին նախարարություն, կփակվի և կկցվի Արտաքին գործերի նախարարությանը՝ իբրև առանձին կառույց: Այդ նոր կառույցը կղեկավարի Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, իսկ Սփյուռքի նախարարի ներկայիս պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը դեսպանի պաշտոն կստանա»:

 

Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանի մամուլի խոսնակ Մամիկոն Խուրշուդյանը հրապարակված տեղեկությունը հերքեց' նշելով, որ փոփոխությունների դեպքում անպայման կտեղեկացնեն:

 

«Այդ ինֆորմացիաները հիմնված են ենթադրությունների վրա»,-ասաց խոսնակը: