Ավագ հինգշաբթի օրը' ապրիլի 17-ին, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնացությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունում տեղի է ունեցել Ոտնլվայի արարողությունը:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատի ընթերցումներից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնել է խորանի վրա դրված ջուրը և յուղը: Այնուհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհության օրինակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի է եկել և շարականների երգեցողության ներքո լվացել ու յուղով օծել է տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում են եղել եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մանուկներ: