Խորտակված «Սեւոլ» նավի բեռների քաշն ավելի քան երեք անգամ գերազանցել Է թույլատրելի նորման, դա կարող Էր դառնալ վթարի պատճառ: Այդ մասին ապրիլի 22-ին հաղորդել Է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով քննչական խմբի հայտարարությունը:

 

Ըստ գործակալության տեղեկատվության՝ երկու տարի առաջ, Ճապոնիայից գնված նավը Հարավային Կորեայում գրանցելուց հետո, նավի սեփականատերը սիստեմատիկորեն գերբեռնել Է այն, ինչի պատճառով լաստանավի ծանրության կենտրոնն ավելի քան կես մետրով տեղաշարժվել Է վեր: Բացի դրանից, նավի վրա կառուցվել են լրացուցիչ նավախցիկներ, որպեսզի նավը կարողանա տեղավորել ավելի մեծ թվով ուղեւորների: Աղետի պահին լաստանավը փոխադրում Էր նաեւ 180 ավտոմոբլ: Այսպիսով, այնտեղ բեռների ընդհանուր քաշը կազմել Է 3608 տոննա՝ սահմանված 987 տոննայի փոխարեն:

 

«Նավը խորտակվել Է այն պատճառով, որ բեռի քաշը երեք անգամ գերազանցել Է նորման, նավը շրջադարձերի ժամանակ արագությոնը չի նվազեցրել»,- Ռյոնհապը մեջբերել Է Մոքփո նավահանգստի առափնյա պահպանության ներկայացուցչի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: