Ուկրաինայի սանիտարահամաճարակային պետական ծառայությունը հետազոտություն է անցկացրել Կիևի Գրուշևսկովո փողոցում, որպեսզի պարզի օդում առկա վտանգավոր նյութերի քանակը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով УНН-ին:

 

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հունվարի 24-ին վերցված օդի փորձանմուշներում ազոտի դիոքսիդի, ածխածնի օքսիդի և այլ վնասակար նյութերի բաղադրությունն օդում գերազանցել է թույլատրելի չափը։

 

Մեքենաների անվադողերն այրելու հետևանքով օդում քիմիական միացությունների ցուցանիշների 3-4 անգամ ավելացումը մեծ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար: Այս քիմիական նյութերը կարող են առաջացնել շնչառական հիվանդություններ: