Վնասակար նյութերի արտանետում Է տեղի ունեցել Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ամերիկյան հատվածամասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսկոսմոս»-ի տեղեկատվական քաղաքականության ծառայությունում:

 

«Միջազգային տիեզերակայանի ամերիկյան հատվածամասում Մոսկվայի ժամանակով ժամը 11:44-ին վնասակար նյութերի արտանետում Է տեղի ունեցել պաղեցման համակարգից: Ներկայում ՄՏԿ-ի ամերիկյան հատվածամասը մեկուսացված Է, անձնակազմին վտանգ չի սպառնում, այն գտնվում Է ռուսական հատվածում»,-ասել Է գործակալության ներկայացուցիչը:

 

«Անձնակազմի անվտանգությունն ապահովվել Է տիեզերագնացների եւ աստղանավորդների, ինչպես նաեւ Մոսվայում եւ Հյուսթոնում կառավարման օպերատիվ խմբերի փոխհամաձայնեցված եւ օպերատիվ գործողությունների շնորհիվ: Ամերիկյան պատվածամասում հետագա գործողությունները պետք Է որոշի ամերիկյան կողմը: Ներկայում Հյուսթոնի կառավարման կենտրոնը վերլուծում Է ՄՏԿ-ի ամերիկյան հատվածամասի վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը»,-ասել Է կառավարման ռուսական կենտրոնի պետ Մաքսիմ Մատյուշինը:

 

«Ռոսկոսմոս»-ը չի պլանավորում տարհանել ՄՏԿ-ի անձնակազմը:

Ներկայում ՄՏԿ-ում աշխատում են ռուս տիեզերագնացներ Ալեքսանդր Սամոկուտաեւը, Անտոն Շկապլերովը եւ Ելենա Սերովան, ամերիկացիներ Բարրի Ուիլմորը (անձնակազմի հրամանատար) եւ Թերի Վյորսթը, ինչպես նաեւ Եվրոպական տիեզերական գործակալության աստղանավորդ Սամանթա Քրիսթոֆորեթին: