Ուկրաինացի նախկին պաշտոնյաները, որոնք այսօր թաքնվում են Ռուսաստանում, Ռուսաստան են տարել առնվազն 32 միլիարդ ամերիկյան դոլար: Այս մասին «Ուկրինֆորմ»-ը, հայտարարել Է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիկցին՝ ակտիվների վերադարձման հարցերի շուրջը Լոնդոնում բացված ուկրաինական համաժողովի նախօրյակին բրիտանական «Financial Timesե հրատարակությունու մ հրապարակված հարցազրույցում:

 

«Այժմ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թաքցնում Է հանցագործներ Յանուկովիչին, Պշոնկային, Զախարչենկոյին՝ չընդունելով նրանց մեղքը: Ուկրաինայի հետ համագործակցում են բոլոր պետությունները, բացի Ռուսաստանից: Ըստ վերջին օպերատիվ տվյալների՝ միայն Ռուսաստան Է տարվել առնվազն 32 միլիարդ ամերիկյան դոլար»,- նշել Է Գլխավոր դատախազության ղեկավարը:

 

Նրա խոսքով՝ օգնության վերաբերյալ Ուկրաինայի խնդրանքներին արձագանքել են Ավստրիան, Լիխտենշտայնի Իշխանությունը, Շվեյցարիան: Մասնավորապես, շվեյցարական կողմի տվյալներով՝ 2012 թվականի վերջի դրությամբ Շվեյցարիայի բանկերի հաշիվներում եղել են ուկրաինական ծագման 2 միլիոն դոլարի միջոցներ: