Առնվազն 1 մլրդ դոլար Է պահանջվում Էբոլա տենդի դեմ արդյունավետ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ին:

 

ՄԱԿ-ի ներկայացուցչի տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կազմակերպության կարիքները տասնապատիկ աճել են եւ կշարունակեն աճել, եթե տենդով վարակվածների թիվը այսուհետեւ Էլ մեծանա:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհ Է դարձել առնվազն 2,5 հազար մարդ, եւս 5 հազար հոգի վարակված են: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական է համարել հիվանդությունը բուժելու համար փորձարարական դեղամիջոցների օգտագործումը:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, ԱՀԿ-ն այս շաբաթ կանցկացնի Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի տարածման խնդրով զբաղվող արտակարգ կոմիտեի երկրորդ նիստը: Խորհրդակցության նպատակը, որը կընթանա Էլեկտրոնային փոստով հաղորդագրությունների փոխանակման ռեժիմով, աֆրիկյան մայրցամաքում վտանգավոր վիրուսի տարածման հետ կապված ներկայիս իրադրությունը գնահատելն Է: Արտակարգ կոմիտեի փորձագետները կվերլուծեն այն երկրների իշխանությունների պատրաստած հաշվետվությունները, որտեղ մոլեգնում Է վիրուսը, ինչպես նաեւ նրանց կողմից այն հանձնարարականների կատարումը, որոնք առաջարկվել Էին արտակարգ կոմիտեի օգոստոսի 8-ին կայացած առաջին նիստի արդյունքում,

 

Ավելի վաղ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտնել Է, որ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 18-ին արտակարգ հանդիպում կանցկացնի Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քրատուղար Պան Գի Մունն Անվտանգության խորհրդին կիրազեկի վիրուսի հետ կապված իրադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: