Դամասկոսի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով դամասկոսահայ հայր և որդի են վիրավորվել: Ւնչպես հաղորդում է լիբանանյան «Ազդակ» օրաթերթը, Դամասկոսի Քասաա, Սալհիե, Առնուս և մայրաքաղաքի կենտրոնական այլ թաղամասերում հրասանդների և հրթիռների հարվածները պատճառել են նյութական վնասներ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Վիրավորների թվում երկու հայ կա:
Հաղորդվում է նաև, որ կառավարական զորքերը Դամասկոսի արվարձաններում, Արևելյան Հութա թաղամասում հրասանդի գործարան են հայտնաբերել, ինչպես նաև զինյալների դեմ պայքարում առաջընթաց են գրանցել Մլենհայի, Ժոպարի և Տումայի թաղամասերում: