Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը աշխարհի թիմային գավաթի խաղարկությունում ընդգրկվել է Բ խմբում: Մասնակից 10 հավաքականները վիճակահանությամբ բաժանվել են 2 խմբի: Ա խմբում ընդգրկված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հունգարիայի և Ղազախստանի հավաքականները:
Բ խմբում ընդգրկված են Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Հարավային Կորեայի և Ֆինլանդիայի ընտրանիները: Հավաքականների թիմային հանդիպումները կանցկացվեն 59, 66, 71, 75, 80, 85, 98, 130 կգ քաշային կարգերում: Ստուգատեսում աշխարհի գավաթակիր դարձած հավաքականը կարժանանա 30 հազար, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ընտրանին 15 հազար, իսկ մրցանակային եռյակը եզրափակած հավաքականն էլ 10 հազար դոլար պարգևավճարի: Բացի դրամական պարգևներից մրցանակային եռյակում տեղ գրաված հավաքականների անդամները կստանան համապատասխան հարգի մեդալներ ու դիպլոմներ, իսկ մրցաշարի հաղթողին կհանձնվեն նաև աշխարհի գավաթը: Այս մասին գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մայիսի 14-17-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում աշխարհի 10 ուժեղագույն ընտրանիների մասնակցությամբ կկայանա հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխահի թիմային գավաթի 32-րդ խաղարկությունը: